Рубрика: Без рубрики, Ճամբար, Ճամփորտություններ, Նախագծեր, Ստուգատես, Աշխատաժամանակ, Ծրագրեր

Միջազգային փառատոն՝ մանկավարժական լիցքերով

Կրթահամալիրում 2019-ի ամառն սկսել է այս տարվա համար նոր, բայց ամենամյա, քանդակագործության, ճարտարապետության միջազգային փառատոնով՝ ընդգրկուն բովանդակությամբ։ Փառատոնն ունի 5 նախագծային ուղղվածություն, որոնք իրենց բովանդակությամբ, շրջակա միջավայրի ու համայնքի կյանքի բարելավմանն ուղղված առանձին նախագծերով լրացնում են մեկը մյուսին:

Читать далее «Միջազգային փառատոն՝ մանկավարժական լիցքերով»

Рубрика: Без рубрики, Նախագծեր

 ԱՆՎԱՆՈւՄԸ՝ ՊԱՅՔԱՐ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ

Նախատեսված է դասարանը՝ 11-12

Մասնակիցներ՝ 10-15 հոգի, սովորողներ, դասավանդող

Իրականացման տևողությունը ՝  1-2 շաբաթ

Նպատակն ու խնդիրները՝ սովորողների մոտ ընդհանուր գաղափար ձևավորել ծխախոտի բացասական կողմի, ինչպես նաև նոր սերնդին  ներկայացնել ծխախոտից առաջ եկող հիվանդությունների մասին։  Ինչպես նաև սովորողների մոտ զարգացնել յուրացման և վերլուծական կարողությունները։

Նախագծից սպասվող ակնկալիքներ՝ որ այս միջոցառումից հետո սովորողները ճիշտ եզրահանգումներ կանեն և դասեր կքաղեն։

Միջավայրը՝ սենյակ, դահլիճ, այգի

Անհրաժեշտ գործիքները՝ համակարգիչ,  մատիտ, թուղթ, ջրաներկեր

Նշել համագործակցությունները՝ նախագծի շրջանակներում նախատեսել եմ  համագործակցություններ ավագ սերնդի հետ, կրթահամալիրում աշխատող բուժիշկների հետ և այլն։

Նախագծի իրականացման ընթացքը՝  ընտրել եմ ծխախոտ թեման, քանի որ այսօր  ծխախոտ օգտագործում են հասարակության կեսից ավելին առանց տարիքային սահմանափակման։ Ծխախոտը այնժամ և այսօր ունի իր և դրական և բացասական կողմերը։ Այս նախագծի շրջանակներում նախատեսում ենք վեր հանել այդ խնդիրները։ Նախագիծը իրականացնելու ենք մի քանի փուլերով՝

Առաջին փուլը՝  նյութերի հավաքման փուլն է

Երկրորդ փուլում իրականացնելու ենք համագործակցություններ այլ մասնագետների հետ։ Ինչպես նաև այցելություններ բժշկական կենտրոններ։

Երրորդ փուլում նախատեսվում է, որ սովորողները պաստառներ կպատրաստեն, որոնց վրա պատկրված կլինի ծխախոտից առաջացող հիվանդությունները։

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները՝  նախագծի իրականացման շրջանակներում նախատեսում ենք այցելություն հիվանդանոցներ, որտեղ երեխաներին մասնագետները ավելի ճիշտ և հանգամանալից կներկայացնեն ծխելու բացասական հետևանքները։

Նախագծի ավարտին նախատեսել ենք՝ մասնակիցներին ոգևորելու համար նրանց շնորհել պատվոգրեր։

Արդյունքները՝ տեսանյութեր, ֆոտոներ։

Рубрика: Без рубрики

Վերապատրաստում օր երկրորդ

Վերապատրաստման երկրորդ օրը  Ընկեր Նվարդը մեզ ներկայացրեց թե՞ ինչպես պետք է  բլոգներում կատարենք բոլոր անհրաժեշտ կարգավորումները՝ հայերեն անուն-ազգանուններ, բաժինների բացում, դիզայի ընտրություն, այնուհետև մենք կատարեցինք բոլոր կարգավորումները։ Բլոգները համապատասխանեցրեցինք բլոգներին ներկայացվող պահանջներին։ Եվ վերապատրաստման վերջում մենք քննարկեցինք նախագծերին ներկայացվող պահանջները։ Եվ այսքանով ավարտվեց մեր վերապատրաստման երկրորդ օրը։

Рубрика: Без рубрики

Վերապատրաստում օր առաջին

Վերապատրաստման առաջին օրը մենք ծանոթացանք կրթահամալիրի մեդիամիջավայրին, կայք-ենթակայքերին, բլոգային ուսուցման առանձնահատկություններին և նախագծային ուսուցման հետ։  Այնուհետև բացեցինք էլեկտրոնային հասցեներ gmail փոստային համակարգում։ Բացեցինք բլոգներ wordpress պլատֆորմում, ակտիվացրեցինք բլոգները էլեկտրոնային հասցեների օգնությամբ, սովորեցինք նյութեր տեղադրել։