Рубрика: Без рубрики, Նախագծեր

ԱՆՎԱՆՈւՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ

Նախատեսված է՝ 8-9 դասարանցիների հետ

Մասնակիցներ՝ 10-15

Իրականացման տևողությունը ՝ 2-3 ամիս

Նպատակը ՝ սովորողների մոտ ընդհանուր գաղափար ձևավորել թե՞ ինչպիսի պայմաններում հայ ժողովուրդը անկախություն ձեռք բերեց և ինչ նշանակություն այն ունեցավ։

Նախագծի ընթացքում նախատեսում եմ համեմատություններ անցկացնել Առաջին և Երրորդ հանրապետությունների միջև։

Միջավայրը`  սենյակ,

Անհրաժեշտ գործիքները՝ համակարգիչ, թուղթ, մատիտ

Նշել համագործակցային՝ նախագծի շրջանակներում նախատեսել եմ համագործակցություն պատմաբանների հետ, ՀՀ Ազգային գրադարանի  հետ և այլն։

Ուսումնական գրականության՝

1․ Գալոյան Գալուստ «Հայաստանը և Մեծ տերությունները 1917 – 1923 թթ.», 1999, 539 էջ։

2․ Իշխանեան Եղիշէ «Լեռնային Ղարաբաղը (1917–1920 թթ.)», 1999, 732 էջ։

3․ Հովհաննիսյան Ռիչարդ «Հայաստանի հանրապետություն», հատ. 4. (Սալի և մանգաղի միջև: Մասնատում և խորհրդայնացում 1920–1921 թթ.), 2016, 548 էջ։

Նախագծի իրականացման ընթացքը՝ նախագծի իրականացնելու ենք մի քանի փուլերով

1․ Նախ կներկայացնենք թե՞ երկրում ինչ իրավիճակ էր տիրում մինչ անկախության հռչակումը։

2․ Կներկայացնենք մայիսյան հերոսամարտերը,

3․ Կներկայացնենք ՀՀ անկախության հռչակումը։

Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև տեսանյութի դիտում։

 

Рубрика: Без рубрики, Նախագծեր

ԱՆՎԱՆՈւՄԸ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՈւԹՅՈւՆԸ

Նախատեսված է՝ 10-11 դասարանցիների համար

Մասնակիցներ՝ 10-15 հոգի

Իրականացման տևողությունը ՝ 4-6 ամիս

Նպատակը ՝  սովորողներին ներկայացնել թե՞ ինչ նպատակներ էին հետապնդում թուրք փաշաները հայ մտավորականությանը ձեռբակալելով և կոտորելով։

Խնդիրները` ներկայացնել ձերբակալության պատճառները, հետևանքները և ընթացքը։  Ներկայացնել այլ երկրների դիրքորոշումները հայ մտավորականների ձերբակալուփյան վերաբերյալ։

Նախագծի նախատեսվում եմ անցկացնել  մի քանի  փուլերով

1․  Առաջին փուլում նախատեսվում է ուսումնասիրել  հայ մտավորականների ձերբակալման պատճառները։

2․  Երկրորդ փուլում կուսումնասիրենք և տեղեկություններ կհավաքենք համակենտրոնացման ճամբարների մասին

3․ Երրորդ փուլում  կուսումնասիրենք ռազմական դատարանի որոշումները

Միջավայրը` սենյակ,

Անհրաժեշտ գործիքները՝ համակարգիչ, թուղթ, մատիտ

Նշել համագործակցային, նախագծի շրջանակներում նախատեսում եմ համագործակցություններ ավագ սերնդի հետ, ՀՀ Ազգային Արխիվի հետ։

Ուսումնական գրականության,

1․ Ավագյան Կարինե (2002)։ Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի (հայերեն)։ Երևան: Զանգակ 97։

2․ Լապճինյան Թեոդորոս (1921)։ Գողգոթա հայ հոգևորականութեան։ Կոնստանտինոպոլ:

Նախագծի իրականացման ընթացքը՝ նախ կներկայացնենք թուք փաշաների կատարած գործողությունները մինչ մտավորականության ձերբակալությունը։ Այնուհետև կներկայացնենք մտավորականության ձերբակալությունը և նրանց աքսորը։ Նոր տեղեկություններ հավաքելու համար կհամագործակցենք ՀՀԱԱ հետ և կուսումնասիրենք մի շարք ձեռագրեր։ Նախագծի շրջանակներում նախատեսում եմ տեսանյութի դիտում, որտեղ կներկայացվի հայ մտավորականության պատմությունը և հետագա գործունեությունը։

Նախագծի ընթացքում նախատեսվում է այցելություն զոհերի հիշատակին նվիրված հուշարձան՝ Ծիծեռնակաբերդ։

 

Рубрика: Без рубрики, Ճամբար, Ճամփորտություններ, Նախագծեր, Ստուգատես, Աշխատաժամանակ, Ծրագրեր

Միջազգային փառատոն՝ մանկավարժական լիցքերով

Կրթահամալիրում 2019-ի ամառն սկսել է այս տարվա համար նոր, բայց ամենամյա, քանդակագործության, ճարտարապետության միջազգային փառատոնով՝ ընդգրկուն բովանդակությամբ։ Փառատոնն ունի 5 նախագծային ուղղվածություն, որոնք իրենց բովանդակությամբ, շրջակա միջավայրի ու համայնքի կյանքի բարելավմանն ուղղված առանձին նախագծերով լրացնում են մեկը մյուսին:

Читать далее «Միջազգային փառատոն՝ մանկավարժական լիցքերով»

Рубрика: Без рубрики, Նախագծեր

 ԱՆՎԱՆՈւՄԸ՝ ՊԱՅՔԱՐ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ

Նախատեսված է դասարանը՝ 11-12

Մասնակիցներ՝ 10-15 հոգի, սովորողներ, դասավանդող

Իրականացման տևողությունը ՝  1-2 շաբաթ

Նպատակն ու խնդիրները՝ սովորողների մոտ ընդհանուր գաղափար ձևավորել ծխախոտի բացասական կողմի, ինչպես նաև նոր սերնդին  ներկայացնել ծխախոտից առաջ եկող հիվանդությունների մասին։  Ինչպես նաև սովորողների մոտ զարգացնել յուրացման և վերլուծական կարողությունները։

Նախագծից սպասվող ակնկալիքներ՝ որ այս միջոցառումից հետո սովորողները ճիշտ եզրահանգումներ կանեն և դասեր կքաղեն։

Միջավայրը՝ սենյակ, դահլիճ, այգի

Անհրաժեշտ գործիքները՝ համակարգիչ,  մատիտ, թուղթ, ջրաներկեր

Նշել համագործակցությունները՝ նախագծի շրջանակներում նախատեսել եմ  համագործակցություններ ավագ սերնդի հետ, կրթահամալիրում աշխատող բուժիշկների հետ և այլն։

Նախագծի իրականացման ընթացքը՝  ընտրել եմ ծխախոտ թեման, քանի որ այսօր  ծխախոտ օգտագործում են հասարակության կեսից ավելին առանց տարիքային սահմանափակման։ Ծխախոտը այնժամ և այսօր ունի իր և դրական և բացասական կողմերը։ Այս նախագծի շրջանակներում նախատեսում ենք վեր հանել այդ խնդիրները։ Նախագիծը իրականացնելու ենք մի քանի փուլերով՝

Առաջին փուլը՝  նյութերի հավաքման փուլն է

Երկրորդ փուլում իրականացնելու ենք համագործակցություններ այլ մասնագետների հետ։ Ինչպես նաև այցելություններ բժշկական կենտրոններ։

Երրորդ փուլում նախատեսվում է, որ սովորողները պաստառներ կպատրաստեն, որոնց վրա պատկրված կլինի ծխախոտից առաջացող հիվանդությունները։

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները՝  նախագծի իրականացման շրջանակներում նախատեսում ենք այցելություն հիվանդանոցներ, որտեղ երեխաներին մասնագետները ավելի ճիշտ և հանգամանալից կներկայացնեն ծխելու բացասական հետևանքները։

Նախագծի ավարտին նախատեսել ենք՝ մասնակիցներին ոգևորելու համար նրանց շնորհել պատվոգրեր։

Արդյունքները՝ տեսանյութեր, ֆոտոներ։