Առավոտյան օրը սկսվեց շրջակա միջավայրի խնամքով, ինչպես միշտ։ Շրջակա միջավայրի խնամքից հետո երեխաները սկսեցին հեծանիվ վարել, այնուհետև նախաճաշեցինք և գնացինք պիկնիկի՝ Թումոյի այգի։
Առավոտյան օրը սկսվեց շրջակա միջավայրի խնամքով, ինչպես միշտ։ Շրջակա միջավայրի խնամքից հետո երեխաները սկսեցին հեծանիվ վարել, այնուհետև նախաճաշեցինք և գնացինք պիկնիկի՝ Թումոյի այգի։
Առավոտյան օրը սկսվեց շրջակա միջավայրի խնամքով, ինչպես միշտ։ Շրջակա միջավայրի խնամքից հետո երեխաները բաժանվեցին երկու խմբի մի խումբը Ընկեր Հասմիկի հետ գնացին ագարակ կենդանիներին տեսնելու և խնամելու։
Իսկ մյուս խումբը տեխնոլոգիայի սենյակում նկարչություն էին անում, այս ամենի ավարտից հետո երեխաները նախաճաշեցին։
Առավոտյան օրը սկսվեց շրջակա միջավայրի խնամքով, ինչպես միշտ։ Շրջակա միջավայրի խնամքից հետո երեխաների հետ միասին գնացինք ագարակ կենդանիներին տեսնելու և խնամելու։
Ագարակում երեխաները տեսան, թե ինչպես են կենդանիներին խնամում և կերակրում։ Մենք ներկա գտնվեցինք ձիերի ոտքերի խնամքին։
Խնամքի ավարտից հետո երեխաները ձիավարեցին և ձիավարությունը ավարտելուց հետո վերադարձանք ճամբար և նախաճաշեցինք։ Նախաճաշից հետո բոլորով միասին գնացին լողավազաններ և սկսեցինք լողալ։
Առավոտյան օրը սկսվեց շրջակա միջավայրի խնամքով, ինչպես միշտ։ Այնուհետև երեխաների հետ միասին սկսեցինք խաղ խաղալ՝ կարմիր կոճակ, խաղի ավարտից հետո երեխաները նախաճաշեցին։
Կամավորական աշխատանքի առաջին օրը մենք ծանոթացանք երեխաների հետ։ Ծանոթությունից հետո իրականացրեցինք տարածքի մաքրում, այնուհետև կատարեցինք առավոտյան նախավարժանք։
Նախատեսված է՝ 5-10 տարեկան երեխաների համար
Մասնակիցներ՝ 15
Իրականացման տևողությունը՝ 30-40 րոպե
Նպատակը ՝ 1․սովորողներին ծանոթացնել Հայաստանի Հանրապետության մարզերին և մարզկենտրոններին
2․ Զարգացնել ճանաչողական գիտելիքներ
Խնդիրները ` նպաստել սովորողների հայրենասիրական ոգով դաստիարակմանը, ստեղծել համապատասխան միջավայր։
Նախագծի ընթացքում նախատեսվում է` սովորողներին մոտ ընդհանուր գաղափար ձևավորել Հայաստանի Հանրապետության մարզերի մասին։
Միջավայրը` ճամբարի տարածք
Անհրաժեշտ գործիքները՝ մատիտ, թուղթ, մկրատ, պաստառ, սոսինձ,
Կիրառվող մեթոդները՝ զրույց, հարց ու պատասխան
Ուսումնական գրականության՝ «Հայաստանի Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006թ․
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝
1․ Ներկայացնել Հայաստանի ծագումնաբանությունը
2․ Ներկայացնել յուրաքանչյուր մարզ և մարզկենտրոնը
3․ Պատկերացում տալ մարզի գծապատկերի մասին, նշել քաղաքը
4․ Յուրաքանչյուր սովորող իր ցանկությամբ ընտրի մարզերից մեկի գծապատկերը, նախապես բաժանել գունավոր թղթերը, սոսինձները և մկրատները, մարզի գծապատկերը կտրել գունավոր թղթերից, աշխատանքի ավարտից հետո մոտենալ պաստառին և փակցնել հաջորդաբար։ Սովորողներին հիշեցնել մարզի քաղաքների անվանումները։
Նախագծի ամփոփում, այսպիսով նախագծի իրականացման ընթացքում նախ երեխաներին ներկայացրեցի, Հայաստանի ծագումնաբանությունը, այնուհետև ներկայացրեցի թե՞ ինչպես է Հայաստանի Հանրապետությունը բաժանվել մարզերի։ Ապա ներկայացրեցի ՀՀ մարզերը իրենց մարզկենտրոններով, այնուհետև գունավոր թղթերից կտրեցինք Հայաստանի մարզերին համապատասխան թղթեր և փակցրեցինք պաստառի վրա։ Այս ամենը վերջացնելուց հետո յուրաքանչյուր մարզի վրա նշեզինք մարզը իր մարզկենտրոնով։
գնահատում՝ նախագծի իրականացման արդյունք եղավ այն, որ սովորողները ընդհանուր գաղափար կազմեցին Հայաստանի Հանրապետության մարզերին և մարզկենտրոններին մասին։
Նախատեսված է՝ 8-9 դասարանցիների հետ
Մասնակիցներ՝ 10-15
Իրականացման տևողությունը ՝ 2-3 ամիս
Նպատակը ՝ սովորողների մոտ ընդհանուր գաղափար ձևավորել թե՞ ինչպիսի պայմաններում հայ ժողովուրդը անկախություն ձեռք բերեց և ինչ նշանակություն այն ունեցավ։
Նախագծի ընթացքում նախատեսում եմ համեմատություններ անցկացնել Առաջին և Երրորդ հանրապետությունների միջև։
Միջավայրը` սենյակ,
Անհրաժեշտ գործիքները՝ համակարգիչ, թուղթ, մատիտ
Նշել համագործակցային՝ նախագծի շրջանակներում նախատեսել եմ համագործակցություն պատմաբանների հետ, ՀՀ Ազգային գրադարանի հետ և այլն։
Ուսումնական գրականության՝
1․ Գալոյան Գալուստ «Հայաստանը և Մեծ տերությունները 1917 – 1923 թթ.», 1999, 539 էջ։
2․ Իշխանեան Եղիշէ «Լեռնային Ղարաբաղը (1917–1920 թթ.)», 1999, 732 էջ։
3․ Հովհաննիսյան Ռիչարդ «Հայաստանի հանրապետություն», հատ. 4. (Սալի և մանգաղի միջև: Մասնատում և խորհրդայնացում 1920–1921 թթ.), 2016, 548 էջ։
Նախագծի իրականացման ընթացքը՝ նախագծի իրականացնելու ենք մի քանի փուլերով
1․ Նախ կներկայացնենք թե՞ երկրում ինչ իրավիճակ էր տիրում մինչ անկախության հռչակումը։
2․ Կներկայացնենք մայիսյան հերոսամարտերը,
3․ Կներկայացնենք ՀՀ անկախության հռչակումը։
Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև տեսանյութի դիտում։
Նախատեսված է՝ 10-11 դասարանցիների համար
Մասնակիցներ՝ 10-15 հոգի
Իրականացման տևողությունը ՝ 4-6 ամիս
Նպատակը ՝ սովորողներին ներկայացնել թե՞ ինչ նպատակներ էին հետապնդում թուրք փաշաները հայ մտավորականությանը ձեռբակալելով և կոտորելով։
Խնդիրները` ներկայացնել ձերբակալության պատճառները, հետևանքները և ընթացքը։ Ներկայացնել այլ երկրների դիրքորոշումները հայ մտավորականների ձերբակալուփյան վերաբերյալ։
Նախագծի նախատեսվում եմ անցկացնել մի քանի փուլերով
1․ Առաջին փուլում նախատեսվում է ուսումնասիրել հայ մտավորականների ձերբակալման պատճառները։
2․ Երկրորդ փուլում կուսումնասիրենք և տեղեկություններ կհավաքենք համակենտրոնացման ճամբարների մասին
3․ Երրորդ փուլում կուսումնասիրենք ռազմական դատարանի որոշումները
Միջավայրը` սենյակ,
Անհրաժեշտ գործիքները՝ համակարգիչ, թուղթ, մատիտ
Նշել համագործակցային, նախագծի շրջանակներում նախատեսում եմ համագործակցություններ ավագ սերնդի հետ, ՀՀ Ազգային Արխիվի հետ։
Ուսումնական գրականության,
1․ Ավագյան Կարինե (2002)։ Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի (հայերեն)։ Երևան: Զանգակ 97։
2․ Լապճինյան Թեոդորոս (1921)։ Գողգոթա հայ հոգևորականութեան։ Կոնստանտինոպոլ:
Նախագծի իրականացման ընթացքը՝ նախ կներկայացնենք թուք փաշաների կատարած գործողությունները մինչ մտավորականության ձերբակալությունը։ Այնուհետև կներկայացնենք մտավորականության ձերբակալությունը և նրանց աքսորը։ Նոր տեղեկություններ հավաքելու համար կհամագործակցենք ՀՀԱԱ հետ և կուսումնասիրենք մի շարք ձեռագրեր։ Նախագծի շրջանակներում նախատեսում եմ տեսանյութի դիտում, որտեղ կներկայացվի հայ մտավորականության պատմությունը և հետագա գործունեությունը։
Նախագծի ընթացքում նախատեսվում է այցելություն զոհերի հիշատակին նվիրված հուշարձան՝ Ծիծեռնակաբերդ։
Վերապատրաստման չորրորդ օրը մենք ներկայացրեցինք մեր ինքնակենսագրությունը, ինչպես նաև մեր կազմած նախագծերը։ Նախագծերի ներկայացմանը ներկա էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյանը, ինչպես նաև կրթահամալիրի այլ աշխատակիցներ։ Նախագծերը ներկայացնելուց հետո, ամփոփեցինք մեր քառորյա վերապատրաստումը։
Վերապատրաստման երրորդ օրը մենք Ընկեր Նվարդի հետ միասին կատարեցինք բլոգների ձևավորում, այնուհետև քննարկեցինք մեր մշակած նախագծերը և սովորեցինք թե՞ ինչպես պիտի նախագծերը բլոգներում տեղադրենք։ Այս գործողությունները կատարելուց հետո մեք մասնակցեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպված միջոցառմանը։