Рубрика: Без рубрики

Հայաստանի Հանրապետության մարզերը

 

Նախատեսված է՝ 5-10  տարեկան երեխաների համար

Մասնակիցներ՝ 15

Իրականացման տևողությունը՝ 30-40 րոպե

Նպատակը ՝ 1․սովորողներին ծանոթացնել Հայաստանի Հանրապետության  մարզերին և  մարզկենտրոններին

2․ Զարգացնել ճանաչողական գիտելիքներ

Խնդիրները ` նպաստել սովորողների հայրենասիրական ոգով դաստիարակմանը, ստեղծել համապատասխան միջավայր։

Նախագծի ընթացքում նախատեսվում է` սովորողներին մոտ ընդհանուր գաղափար ձևավորել Հայաստանի Հանրապետության մարզերի մասին։

Միջավայրը` ճամբարի տարածք

Անհրաժեշտ գործիքները՝ մատիտ, թուղթ, մկրատ, պաստառ, սոսինձ,

Կիրառվող մեթոդները՝  զրույց, հարց ու պատասխան

Ուսումնական գրականության՝ «Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006թ․

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝

1․ Ներկայացնել Հայաստանի ծագումնաբանությունը

2․ Ներկայացնել  յուրաքանչյուր մարզ և մարզկենտրոնը

3․ Պատկերացում տալ մարզի գծապատկերի մասին, նշել քաղաքը

4․ Յուրաքանչյուր սովորող իր ցանկությամբ ընտրի մարզերից մեկի գծապատկերը, նախապես բաժանել գունավոր թղթերը, սոսինձները և մկրատները, մարզի գծապատկերը կտրել գունավոր թղթերից, աշխատանքի ավարտից հետո մոտենալ պաստառին և փակցնել հաջորդաբար։ Սովորողներին հիշեցնել մարզի քաղաքների անվանումները։

Նախագծի ամփոփում, այսպիսով նախագծի իրականացման ընթացքում նախ երեխաներին ներկայացրեցի, Հայաստանի ծագումնաբանությունը, այնուհետև ներկայացրեցի թե՞ ինչպես է Հայաստանի Հանրապետությունը բաժանվել մարզերի։ Ապա ներկայացրեցի ՀՀ մարզերը իրենց մարզկենտրոններով, այնուհետև գունավոր թղթերից կտրեցինք Հայաստանի մարզերին համապատասխան թղթեր և փակցրեցինք պաստառի վրա։ Այս ամենը վերջացնելուց հետո յուրաքանչյուր մարզի վրա նշեզինք մարզը իր մարզկենտրոնով։

գնահատում՝ նախագծի իրականացման արդյունք եղավ այն, որ սովորողները ընդհանուր գաղափար կազմեցին   Հայաստանի Հանրապետության  մարզերին և  մարզկենտրոններին մասին։